Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Նիկոլն աշխարհի ամենաՈՉլեգիտիմ ղեկավարներից մեկն է. միջազգային զեկույց

Նիկոլն աշխարհի ամենաՈՉլեգիտիմ ղեկավարներից մեկն է. միջազգային զեկույց
05.04.2023 | 21:16

Նիկոլ Փաշինյանի ղեկավարմամբ Հայաստանի «բանկրոտ» լինելու հանգամանքն ապացուցող նոր տվյալներ են ստացվել բրիտանական Legatum Prosperity Index հետազոտության շնորհիվ, որը հրապարակվել է վերջերս և վերաբերում է 2023 թվականի՝ երկրների բարեկեցության ցուցանիշներին:

Ցուցանիշները հաշվում են 12 հիմնական ուղղություններով:

Հայաստանի դիրքերը 2022 թվականի զեկույցի համեմատ վատթարացել են և զբաղեցրած 59-րդ հորիզոնականից Հայաստանը տեղափոխվել է 61-րդ հորիզոնական:

Միաժամանակ շատ ավելի հետաքրքրական է վերլուծել Հայաստանի ներկա վիճակն ըստ հիմնական ուղղությունների, տվյալների և պարամետրերի:

Եվ այսպես:

Վատացել է իրավիճակն անձնական ազատությունների և կառավարման ոլորտում, հատկապես սոսկալի է՝

* քաղաքական հաշվետվողականության ցուցանիշի անկումը,

* ինստիտուցիոնալ վստահությունը կառավարման մարմինների նկատմամբ,

* կառավարության արդյունավետությունը:

Այս ուղղությունները գրանցել են կտրուկ անկումներ:

Անկում են ապրել նաև կառավարության հաշվետվողականության և օրենքի գերակայության ցուցանիշները:

Հայաստանում տիրող խայտառակ վիճակի մասին վկայում են նաև հետևյալ գործակիցները՝

* կտտանքների օգտագործում երկրում` 120-րդ տեղ,

* քաղաքական բանտարկություններ՝ 78-րդ տեղ,

* մամուլի ազատությունը կառավարությունից՝ 109-րդ տեղ,

* գործադիր իշխանության զսպման ցուցանիշ ՝ 102-րդ տեղ,

* ինստիտուցիոնալ վստահություն ՝ 129-րդ տեղ,

* վստահություն ոստիկանության նկատմամբ ՝ 120-րդ տեղ,

* վստահություն իրավապահ համակարգի և դատարանների նկատմամբ՝ 150-րդ տեղ,

Քաղաքական տեռորի մակարդակով Հայաստանն աշխարհում 91-րդ տեղում է:

Նշեմ, որ հետազոտությունն իրականացվել է 167 երկրների մակարդակով:

Այս ցուցանիշներն ի մի բերելով կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ղեկավարած Հայաստանը ոչ միայն բարեկեցության, ժողովրդավարության, ապահովության բաստիոն չէ, այլ նաև մի շարք, հատկապես կառավարության գործունեության և ազատություններին վերաբերող ցուցանիշներով զբաղեցնում է խայտառակ դիրքեր:

Հայաստանում ոչ միայն անվտանգության, այլև կառավարման և ազատությունների մասով Նիկոլ Փաշինյանի կառավարման տոտալ ֆիասկո է:

Եվ վերջում ամենահետաքրքիրը: Վստահություն ազգային կառավարության նկատմամբ ցուցանիշով Հայաստանը 146-րդ տեղում է 167-ից։

Այսինքն՝ Նիկոլն աշխարհի ամենաՈՉլեգիտիմ ղեկավարներից մեկն է:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հ.Գ. Այս հետազոտությունը ևս մեկ ապացույց է առ այն, որ Նիկոլի աշխարհաքաղաքական հովանավորներն անգամ այլևս չեն կարող աչք փակել և թաքցնել նրա կառավարման ձախողումները:

Դիտվել է՝ 2668

Մեկնաբանություններ